Կարևոր իրադարձություններ

«Բանանց»-ի գլխավոր բժիշկը Թուրքիայում փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը

22 Հունիս, 2019 16:14
«Բանանց»-ի գլխավոր բժիշկը Թուրքիայում փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը

«Բանանց» ՖԱ-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ստամբուլի մերձակայքում գտվող Կարթեփե քաղաքում: Թիմը հանգրվանել է ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա՝ լեռան գագաթին գտնվող «Green Park Resort» հյուրանոցում:

«Բանանցի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, այսօր հյուրանոցում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Հյուրանոցի աշխատակիցներից մեկը անհաջող սայթաքելու հետևանքով ստացել էր գանգուղեղային բաց վնասվածք, ձեռքի և դաստակի շրջանում բազմաթիվ կտրվածքներ և կորցրել էր գիտակցությունը:

«Բանանց» ՖԱ-ի գլխավոր բժիշկ Արսեն Համբարյանը տուժածին ցույց է տվել առաջին բուժօգնություն, դադարեցրել է արյունահոսությունը, բերել գիտակցության, ինչից հետո միայն հյուրանոցի աշխատակիցը տեղափոխվել է մոտակա քաղաքի հիվանդանոց:

 

Լրահոս

Դիտել ավելին