Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում կայծակի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել

22 Հունիս, 2019 14:04
Ուկրաինայում կայծակի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել
Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզի գյուղերից մեկում կայծակի հարվածից 3 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
 
«Դժբախտ պատահար է եղել Ռոհատին քաղաքում: Կայծակը հարվածել է կանգառին, որտեղ այդ ժամանակ 5 մարդ էր գտնվում: Հարվածի հետևանքով զոհվել է 3 տղամարդ, իսկ 2 կանայք հոսպիտալացվել են»,- ասվում է Ուկրաինայի ազգային ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
 

Լրահոս

Դիտել ավելին