Կարևոր իրադարձություններ

Առանց անցյալի վերագնահատման չկա հաղթական ապագա. Էդուարդ Շարմազանով

22 Հունիս, 2019 13:36
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
Առանց անցյալի վերագնահատման չկա հաղթական ապագա. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դեռևս 2013թ. հուլիսին նախաձեռնեցի Բրեստի ամրոցում կանգնեցնել 1941-1945թթ. Մեծ հայրենականի հայ հերոսների հիշատակին նվիրված խաչքարը:
Նախաձեռնությանս միացան Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը և մոսկվայաբնակ բարերար Անդրանիկ Սուրմելյանը:

Նախաձեռնությունից երկու տարի անց՝ 2015թ. հուլիսին, Բրեստում հանդիսավոր բացվեց Բրեստի ամրոցի պաշտպան հերոս հայ զինվորներին նվիրված խաչքարը: 
Հպարտ եմ, որ նախախնամությունը ինձ է բաժին հանել այդ հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը: 
Շնորհակալ եմ վերոնշյալ ընկերներիս աջակցելու նախաձեռնության իրականացմանը:
Առանց անցյալի վերագնահատման չկա հաղթական ապագա»:

 

На данном изображении может находиться: 1 человек, стоит и на улице

На данном изображении может находиться: 3 человека, люди улыбаются, люди стоят и на улице

На данном изображении может находиться: 5 человек, люди стоят, толпа и на улице

 

Լրահոս

Դիտել ավելին