Կարևոր իրադարձություններ

Փարիզի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ է մահացել․ կա 28 վիրավոր

22 Հունիս, 2019 13:12
Փարիզի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ է մահացել․ կա 28 վիրավոր

Փարիզի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքում այսօր առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ է մահացել, 28-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է Parisien պարբերականը։

Դեպքը տեղի է ունեցել Փարիզի 11-րդ շրջանում։ Հրշեջների խոսքով՝ հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան, 1970-1980 թթ․ կառուցված փոքր շենքում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում, մյուս 27-ը թեթև վնասվածքներ են ստացել։

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։ Այն հաջողվել է հսկողության տակ վերցնել, բայց ոչ ամբողջովին մարել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական և ոստիկանական խմբեր։

 

 Près de 200 pompiers ont été dépêchés sur place.

 

Լրահոս

Դիտել ավելին