Կարևոր իրադարձություններ

Հայտնի է՝ ՌԴ-ից որքան զբոսաշրջիկ է հանգստանում Վրաստանում

22 Հունիս, 2019 12:47
Հայտնի է՝ ՌԴ-ից որքան զբոսաշրջիկ է հանգստանում Վրաստանում

Ըստ նախնական տվյալների՝ այժմ Վրաստանում է գտնվում զբոսաշրջային գործակալությունների միջոցով ՌԴ-ից մեկնած 5-7 հազար զբոսաշրջիկ։ Ինքնուրույն մեկնած քաղաքացիների թիվը երկու-երեք անգամ ավելի շատ է, հայտնում է Sputnik Georgia-ն՝ հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձենի տարածած հաղորդագրությանը։

Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան, իր հերթին, նշել է, որ ներկայում զբոսաշրջային գործակալությունների միջոցով Վրաստան մեկնած քաղաքացիների թիվը չի գերազանցում 5000-ը։

«Ըստ մոտավոր հաշվարկների՝ Վրաստան մեկնած քաղաքացիների թիվը չի գերազանցում 5000-ը, սակայն ինքնուրույն այդ երկիր մեկնած զբոսաշրջիկների թիվն ավելին է»,-հավելել է նա։

Մամուլի քարտուղարի խոսքով՝ բոլոր զբոսաշրջիկները պետք է մինչև հուլիսի 8-ը կազմակերպված ձևով լքեն պետությունը։

«Մինչև հուլիսի 8-ը, երբ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցվելու է, դեռ երկու շաբաթ կա։ Շատ զբոսաշրջիկների հանգիստը մինչ այդ կարող է ավարտված լինել, նրանց հանգիստը սովորաբար տևում է 7-14 օր»,-հայտնել է նա։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին