Կարևոր իրադարձություններ

Georgian Airways-ը շարունակում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան

22 Հունիս, 2019 12:46
Georgian Airways-ը շարունակում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան

Վրացական Georgian Airways ավիաընկերության օդանավերը շարունակում են թռչել դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ: Տոմսեր են վաճառվում նաև հուլիսի համար: Այս մասին РИА Новости-ն-ին հայտնել են ընկերությունից:

 «Ավիատոմսեր կարելի է ձեռք բերել առանց սահմանափակումների: Եթե փոփոխություններ լինեն, մենք կհայտնենք, դեռ փոփոխություններ չկան»,- ասել են ընկերությունից:
 
Ավելի վաղ հայտնել ենք, որ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելվում է ռուսական ավիաընկերություններին, հուլիսի 8-ից սկսած, փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան: 
 

Լրահոս

Դիտել ավելին