Կարևոր իրադարձություններ

«Ռեստարտ»-ը հայտարարում է առաջին ուսանողաստեղծ հիմնադրամի կազմավորման մասին

22 Հունիս, 2019 12:08
«Ռեստարտ»-ը հայտարարում է առաջին ուսանողաստեղծ հիմնադրամի կազմավորման մասին

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով հիմնադրամի ստեղծման մասին:

«Այս օրվան մենք շատ ենք սպասել ու երազել։

Շատերս գիտենք, որ ՀՀ բարձրագույն կրթական համակարգի գլխավոր խնդիրներից մեկը ուսանողների վարձերի, կրթաթոշակների հետ ունեցած խնդիրներն են։

Մեկ տարվա ընթացքում մենք հասցրել ենք մի քանի ուսանողների օգնել, որ շարունակեն իրենց ուսումը, բայց դա շատ քիչ է, դրա համար մենք որոշեցինք ձեռնամուխ լինել ՀՀ-ում առաջին ուսանողաստեղծ հիմնադրամի ձևավորմանը։

Ես հուսով եմ, որ մենք սեպտեմբերին արդեն կկարողանանք շատ ուսանողների օգնել։

Շուտով ավելի մանրամասն կանդրադառնանք հիմնադրամի նպատակներին և գործիքակազմին։

Շուտով կլինի հիմնադրամի բացումը:

Պետք է միշտ զբաղվել դրական գործով, պետք է փորձել օգնել քեզ շրջապատող միջավայրին։ Միայն այդ դեպքում ես դու քեզ պիտանի զգում», – գրել է նա:

 
 

Լրահոս

Դիտել ավելին