Կարևոր իրադարձություններ

Սերժ Թանկյանն անդրադարձել է Խաչատուրյան քույրերի գործին

22 Հունիս, 2019 11:45
Սերժ Թանկյանն անդրադարձել է Խաչատուրյան քույրերի գործին

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է օրեր առաջ ՌԴ Քննչական կոմիտեի՝ Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության գործով վերջնական մեղադրանք առաջադրելու որոշմանը:

«Սա բարդ դեպք է բազմաթիվ զոհերով, բացի մահացածից: Սա վառ օրինակ է, թե ինչպես կարող է երեխաների և կանանց երկար տարիներ ճնշմելը դաժան մահվան պատճառ դանալ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Սերժ Թանկյանը նաև նշել է, որ դատարանը պետք է աղջիկների նկատմամբ հանդուրժողականություն դրսևորի:

 

Լրահոս

Դիտել ավելին