Կարևոր իրադարձություններ

Հայտնի են այն եվրոպական պետությունները, որոնց բնակիչներն ամենաշատն են ծախսում. «Եվրոստատ»

22 Հունիս, 2019 11:02
Հայտնի են այն եվրոպական պետությունները, որոնց բնակիչներն ամենաշատն են ծախսում. «Եվրոստատ»

Լյուքսեմբուրգի բնակիչները 32%-ով ավելի գումար են ծախսում, քան մյուս եվրոպական երկրների բնակիչները միջինում. սա Եվրոպական միությունում ամենաբարձր ցուցանիշն է, հաղորդում է charter97.org-ը՝ հղում անելով Եվրամիության վիճակագրական ծառայության՝ «Եվրոստատ»-ի տվյալներին։

Գերմանացիները նույնպես «շռայլորեն» են ծախսում իրենց գումարը՝ 21%-ով ավելի, քան Եվրամիության մյուս երկրները։ Ավստրիացիներն այս ցանկում զբաղեցնում են երրորդ հորիզոնականը՝ միջինից 16%-ով ավելի ցուցանիշով։

Բուլղարացիները ԵՄ պետություններից ամենահամեստն են ապրում՝ ծախսելով միջինից 44%-ով պակաս, քան ԵՄ մյուս պետությունները։ Բուլղարացիներին հաջորդում են խորվաթները (միջինից 37%-ով պակաս) և հունգարացիները (36%-ով պակաս):

Ընդհանուր առմամբ ԵՄ 28 պետություններից միայն 10-ի բնակիչներն են միջինից ավելի ծախսում, իսկ 6 երկրներում մեկ անձի համար ծախսերի մակարդակը 25%-ով ցածր է միջին ցուցանիշից:

«Եվրոստատ»-ի փորձագետները գնահատել են այն ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքը, որոնք ԵՄ բնակիչներն այս կամ այն կերպ օգտագործում են: Բացի այդ, հաշվի է առնվել պետության և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող անվճար ծառայությունների արժեքը: Օրինակ՝ հանրային տարածքների բարելավումը կամ բարեգործական համերգները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին