Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում անկարգությունների հետևանքով տուժածներից մեկը մահացել է

22 Հունիս, 2019 10:15
Թբիլիսիում անկարգությունների հետևանքով տուժածներից մեկը մահացել է

Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածներից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է РЕН ТВ հեռուստաալիքը։

Հիվանդանոցներում շարունակում է մնալ 55 մարդ: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 3 քաղաքացիներից մեկը մահացել է։ 

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 240 տուժածներից 185-ը դուրս է գրվել հիվանդանոցից:

Տարբեր իրավախախտումներով բերման է ենթարկվել 350 ցուցարար: Դեպքերի հետ կապված ՆԳՆ-ն գործ է հարուցել Վրաստանի ՔՕ-ի 225 հոդվածով՝ հասարակական անկարգությունների կազմակերպում, անցկացում ու մասնակցություն:

Հիշեցնենք, այն բանից հետո երբ ռուս պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը զբաղեցրեց խորհրդարանի խոսնակի աթոռը և ռուսերեն լեզվով ելույթ ունեցավ, Թբիլիսիում սկսվեցին բողոքի ակցիաներ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին