Կարևոր իրադարձություններ

«Փաստ». ՏԻՄ կուսակցականացման նոր ալիք. նախատեսվում է խոշոր համայնքներում ՏԻՄ ընտրություն­ներն անցկացնել համամասնական ընտրակարգով

22 Հունիս, 2019 09:20
«Փաստ». ՏԻՄ կուսակցականացման նոր ալիք. նախատեսվում է խոշոր համայնքներում ՏԻՄ ընտրություն­ներն անցկացնել համամասնական ընտրակարգով

«Փաստ» թերթը գրում է.

«Գաղտնիք չէ, որ իշխանությունները ՏԻՄ համակարգում ձեռնամուխ են լինե­լու արմատական փոփոխությունների՝ այն հնարավորինս կառավարելի դարձ­նելու նպատակով: Նման ցանկության մասին իր հերթական լայվերից մեկի ժա­մանակ ակնարկեց Նիկոլ Փաշինյանը, իսկ արդեն նախօրեին տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ բարձրաձայնեց ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը՝ ասելով, որ կառավարությունը նախատեսում է խոշոր համայնքներում ՏԻՄ ընտրություն­ներն անցկացնել համամասնական ընտրակարգով: 

Մասնագետներն արդեն իսկ մտահոգություն են հայտնում, որ սա իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում, քանի որ դեռևս վերջնականորեն արդարաց­ված չէ, թե, օրինակ, Գյումրիում կամ Վանաձորում այդ ընտրակարգն ինչ դրա­կան արդյունք է տվել, կամ ինչքանով է բարձրացրել համայնքի ու ընդհանրա­պես քաղաքացու դերը, երբ իր համայնքը ղեկավարելու համար ընտրում է ոչ թե կառավարչի՝ մենեջերի, այլ քաղաքական մարմնի: 

Մյուս կողմից, սրանով ստիպում ենք, որ ՏԻՄ մարմինների ղեկավարներն անպայման կուսակցական լինեն կամ որևէ կուսակցության կցորդ, որպեսզի կարողանան առաջադրվել...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին