ՀՀԿ-ում հույժ գաղտնի են պահում, եւ հնարավոր է արդյունքներն օգտագործեն ավելի շատ ներքին սպառման համար՝ չհրապարակեն, հատկապես՝ եթե տեսնեն, որ հարցումների արդյունքներն իրենց օգտին չեն կամ հակառակը՝ հօգուտ գործող իշխանությունների են։ Դրա համար էլ, թեպետ ներսից մեզ ասացին, որ կա նման բան, բայց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պնդեց, թե «ՀՀԿ-ն մշտապես հետեւում է տարբեր սոցհարցումներին, բայց սեփական սոցհարցում պատվիրելու մասին առաջին անգամ ձեզնից եմ լսում»»։