Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

21 Հունիս, 2019 18:55
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նիստի մասնակիցների քննարկմանն են ներկայացվել 2018 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշների, ԱՊՀ մասնակից պետություններում արժույթի գնողունակության պարիտետի հիման միջազգային համադրումների ծրագրի ուղղությամբ աշխատանքների իրականացման, ինչպես նաև մինչև 2025 թվականը թռչնագրիպի և նյուկաքասլ հիվանդության դեմ պրոֆիլակտիկայի և պայքարի ուղղությամբ համատեղ գործողությունների համալիրի վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը:

Նիստի ընթացքում համաձայնեցվել են մի շարք նախագծեր, մասնավորապես՝ նորարարական, էներգետիկ մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, առողջապահության, հակամենաշնորհային մարմինների գործունեության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

ԱՊՀ տնտեսական խորհրդի մասնակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների ազատ առևտրի համաձայնագրի նախագծի շուրջ: Նիստի ընթացքում զեկուցվել է նաև մի շարք միջոցառումների ծրագրերի իրականացման ընթացքը:

ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո այսօր երեկոյան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվելու Մինսկում կայանալիք Երկրորդ Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին