Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը կներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն արագացնող օրինագիծ

21 Հունիս, 2019 18:13
Արարատ Միրզոյանը կներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն արագացնող օրինագիծ

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կներկայացնի իր հեղինակած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արագացնել վեթթինգի գործընթացի իրականացման համար անհրաժեշտ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը: Այս մասին հունիսի 21-ին Ազգային ժողովում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Վեթթինգի գործընթացի հետ կապված մեր պատկերացումները հետևյալ սկզբունքով են, որ դրա համար պատասխանատու մարմինները պետք է լինեն Բարձրագույն դատական խորհուրդը, Կոռուպցիայի կանխարգելման մարմինը, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովը: Չափանիշների հետ կապված, բնականաբար, պետք է լինի հանրային քննարկում: Ուրախ եմ, որ մեր գործընկերները բանավոր զրույցների ընթացքում տեղեկացրել են, որ չափանիշներ են մշակում, և կարծում եմ, որ կարճ ժամանակում այդ ուղղությամբ կկազմակերպվի նաև համատեղ քննարկում: Այսօր արդեն ներկայացվելու է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որի հեղինակը Արարատ Միրզոյանն է, ինչը արագացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը: Այնպես որ, գործընթացը սկսելու համար մեկնարկն արդեն տրված է»,- ասաց Մակունցը:
 

Լրահոս

Դիտել ավելին