Կարևոր իրադարձություններ

Շարունակե՛ք փրկել կյանքեր. Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

21 Հունիս, 2019 15:23
Շարունակե՛ք փրկել կյանքեր. Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնում են  ՀՀ առողջապահության նախարարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Հարգելի բուժաշխատողներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է, ինչը հսկայական աշխատանք և նվիրում, բարձր պատասխանատվություն, հոգատարություն և հզոր ուժ է պահանջում:

Կյանքեր փրկելը հնարավոր է դառնում միայն քրտնաջան և անձնվեր աշխատանքի շնորհիվ, ինչի համար հաճախ լուռ, բայց գրեթե միշտ շնորհակալ են լինում:

Առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է, և ձեր շնորհիվ է, որ կարողանում ենք պահպանել այն:

Ձեզ մաղթում եմ երկար, առողջ և բարեկեցիկ կյանք:

Շարունակե՛ք փրկել կյանքեր»:

 

Լրահոս

Դիտել ավելին