Կարևոր իրադարձություններ

Մակունցի համար Վահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ է եղել

21 Հունիս, 2019 14:55
Մակունցի համար Վահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ է եղել

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտեց, որ իր համար Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին հայտարարությունն անակնկալ է եղել: 

«Ինձ համար անակնկալ էր Վահե Գրիգորյանի հայտարարության՝ ՍԴ-ի նախագահի պարտականությունները ստանձնելու հատվածը»,-մանրամասնեց Մակունցը:


Դիտարկմանը, թե արդյո՞ք փորձել է այդ մասով պարզաբանում ստանալ, Մակունցը բացասական պատասխան տվեց,  քանի որ նման իրավունք չունի: Նա ընդգծեց՝ սահմանադրական դրույթները կարող է մեկնաբանել բացառապես ՍԴ-ն և դատարանի դատավորը: Հետևաբար` Մակունցը հորդորեց բոլոր մեկնաբանությունների համար դիմել Վահե Գրիգորյանին:

 

Լրահոս

Դիտել ավելին