Կարևոր իրադարձություններ

«Միանգամայն անընդունելի է հայկական խորհրդարանական պատվիրակության մասնակցությունը Ուղղափառ երկրների միջխորհրդարանական համաժողովին»

21 Հունիս, 2019 14:20
Հեղինակ՝ Միքայէլ Հայրապետեան
«Միանգամայն անընդունելի է հայկական խորհրդարանական պատվիրակության մասնակցությունը Ուղղափառ երկրների միջխորհրդարանական համաժողովին»

Միքայէլ Հայրապետեանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

21.06.2019թ.
Ք. Երևան

Պահպանողական կուսակցությունը հիացմամբ ողջունում է Վրաստանի քաղաքացիների ազգային արժանապատվության նախանձախնդրությունը՝ օրինակելի համարելով քաղաքացիների ընդվզումը հանուն ինքնիշխանության:
Վրաստանում կատարվողը բացառապես ռուսական իմպերիական սադրանքի փորձ է՝ տարածաշրջանում միջազգային հերթական լարվածության ֆոնին Հարավային Կովկասի քաղաքակրթության ուղին բռնած հանրապետություններում քաոս ստեղծելու նպատակով:
Միանգամայն անընդունելի է հայկական խորհրդարանական պատվիրակության մասնակցությունը Ուղղափառ երկրների միջխորհրդարանական համաժողովին այն դեպքում, երբ Հայ եկեղեցին Օրթոդոքս եկեղեցուց անկախացվել էր Պապ թագավորի օրոք և ցայժմ հանդես եկել սեփական ինքնիշխանությամբ ու դավանաբանությամբ:

Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդ»:

 

Լրահոս

Դիտել ավելին