Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում 240 մարդ Է տուժել

21 Հունիս, 2019 13:45
Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում 240 մարդ Է տուժել

Թբիլիսիում 240 մարդ Է տուժել հունիսի 20-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, նրանցից 102-ը մնում են բժշկական հաստատություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «ՏԱՍՍ»-ը հունիսի 21-ին հայտնել Է Վրաստանի առողջապահության փոխնախարար Զազա Բոխուան:

«Ակցիաների ընթացքում տուժել Է ընդամենը 240 մարդ, որոնցից 102-ը՝ կլինիկաներում են»,- փոխնախարարի խոսքը մեջբերել Է Վրաստանի Առաջին ալիքը: Բոխուայի խոսքով՝ տուժածներից 80-ը ոստիկաններ են: Այժմ վիրաբույժները վիրահատում են երկու վիրավորների: Տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր Է:

 

Լրահոս

Դիտել ավելին