Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,29
    7,49

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում բնակվող հայ եղբայրները ՀՀ զինված ուժերում ծառայելու համար վերադարձել են հայրենիք

21 Հունիս, 2019 13:39
Ռուսաստանում բնակվող հայ եղբայրները ՀՀ զինված ուժերում ծառայելու համար վերադարձել են հայրենիք

Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Էրիկ և Ռոման Ասադովները հարազատ եղբայրներ են, ովքեր որոշել են իրենց ծառայությունն անցնել ՀՀ զինված ուժերում՝ հայրենիքը պաշտպանելով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էրիկը նշեց, որ ՀՀ ՊՆ N զորամասում ծառայում է արդեն 1 տարի, իսկ նրա եղբայր Ռոմանը՝ 6 ամիս:

«Ռուսաստանից եկել ենք մեր հայրենիքում՝ Հայաստանում ծառայելու: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ծառայություն եմ անցնում ՀՀ զինված ուժերում: Այստեղ ենք ծնվել, այստեղ մեր հայրենի տունն է, եկել ենք մեր հայրենիքը պաշտպանելու»,- ասաց Էրիկ Ասադովը:

Բանակի մասին Ռոմանի ունեցած բացասական պատկերացումները զորակոչվելուց հետո փոխվել են: 6 ամսվա ծառայողը բոլոր զինապարտներին առանց վախենալու ծառայության մեկնելու կոչ է անում:

«Հիանալի է անցնում ծառայությունը: Ամեն ինչ կարելի է ասել, որ դուր է եկել: Երբ դեռ չէի եկել ծառայության, մտածում էի, որ բարդ է լինելու, բայց ամեն ինչ կարգին է, այնպես որ վախենալու ոչինչ չկա: Պետք է գնալ ծառայության՝ պաշտպանելու հայրենիքը»,- նշեց Ռոման Ասադովը:

Եղբայրները դեռ հստակ չեն որոշել՝ ծառայությունն ավարտելուց հետո վերադառնալու են Ռուսաստանի Դաշնություն, թե մնալու են Հայաստանում, բայց հստակ նշում են, որ իրենց հայրենիքն այստեղ է, որտեղ իրենք ծնվել են:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին