Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական ապատեղեկատվությունն են տարածել. Արցախի ՊԲ

21 Հունիս, 2019 13:12
Ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական ապատեղեկատվությունն են տարածել. Արցախի ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած լուրը, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: 

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել.

«Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվություն է:

Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել»,- ասված է արցախի Հանրապետության պաշտանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին