Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,29
    7,49

Կարևոր իրադարձություններ

 

Դավիթ Հարությունյանը՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին. Factor.am

21 Հունիս, 2019 12:54
Դավիթ Հարությունյանը՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին. Factor.am

«Ես «Հանրապետական» կուսակցությանն իմ անդամակցությունը չեմ դադարեցրել, շարունակում եմ մնալ ՀՀԿ անդամ»,- Factor.am-ի հարցին պատասխան ասաց  Դավիթ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, որ մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ական ևս լքել է կուսակցությունը՝ հղում անելով  Վիքիպեդիային, որտեղ Հարությունյանի կենսագրության մեջ նշված է, որ նա 2019 թվականին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։

«Ես տեղյակ չեմ, թե ովքեր են Վիքիպեդիայում իմ կենսագրության վերաբերյալ նման բան գրել․ գիտեք այստեղից կարելի է ենթադրել, թե ինչ տեսակի տեղեկություններ են գրում այդտեղ։ Ի դեպ, առաջատար համալսարաններում արդեն վաղուց արգելում են հղում կատարել Վիքիպեդիային, այ այսպիսի չճշտված և սուտ տեղեկությունների համար»,- ասաց  Հարությունյանը։ 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին