Կարևոր իրադարձություններ

Վրաստանում բախումների ժամանակ լրատվամիջոցների 6 աշխատակից է տուժել, մեկը կորցրել է աչքը

21 Հունիս, 2019 08:47
Վրաստանում բախումների ժամանակ լրատվամիջոցների 6 աշխատակից է տուժել, մեկը կորցրել է աչքը

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընթացող բողոքի ցույցերի արդյունքում ոստիկանական եւ քաղաքացիական ուժերի միջեւ բախումների ժամանակ  տուժած լրագրողներից մեկը կորցրել է աչքը, հաղորդում է Interfax-ը:

Ըստ աղբյուրի՝ տղամարդու դեմքին ռետինե փամփուշտ է դիպել:

Նշվում է, որ տուժածը վրացական հեռուստաընկերություններից մեկի աշխատակից է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել են վրացական Առաջին ալիքի 4 աշխատակից, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության  և վրացական Interpressnews լրատվական գործակալության մեկական աշխատակից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին