Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀ առողջապահության նախարարը զորակոչային հանձնաժողովներին հորդորել է արագ և օբյեկտիվ անցկացնել զորակոչի աշխատանքները

20 Հունիս, 2019 21:56
ՀՀ առողջապահության նախարարը զորակոչային հանձնաժողովներին հորդորել է արագ և օբյեկտիվ անցկացնել զորակոչի աշխատանքները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանըհունիսի 20-ին ընդունել է պաշտպանության նախարարության և զորակոչ իրականացնող բուժհաստատությունների զորակոչային հանձնաժողովների ներկայացուցիչներին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու համար, այնուհետև նշել, որ ամեն տարի այս օրերին սկսվում են զորակոչի կազմակերպչական աշխատանքները, որպեսզի այն անցնի հնարավորինս հարթ, արագ և օբյեկտիվ:

«Ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ զորակոչը ձեր կատարած ամենակարևոր գործառույթներից մեկն է, քանի որ դրա արդյունքում հայկական բանակ են զորակոչվում մեր քաղաքացիները, որոնք պետք է համապատասխանեն չափանիշների` սահմանված կառավարության որոշումներով»,- նշել է նախարարը:

Արսեն Թորոսյանը հատուկ շեշտել է, որ զորակոչային հանձնաժողովների աշխատանքը կարևոր է անել որակյալ և ճիշտ ժամանակին:

«Այսինքն, դա պարզապես չլինի ինչ-որ թղթերի գեներացիա, որոնք տրվում են մեր երիտասարդ տղամարդկանց ինչ-որ ամիսների, տարվա ընթացքում, այլ լինեն նեղ մասնագիտական լուրջ փաստաթղթեր, եզրակացություններ, որոնք կլինեն պատշաճ ձևով ձևակերպված»,- ընգծել է նա:

Թորոսյանը հույս է հայտնել, որ գործընկերների կողմից հավելյալ ռեսուրսներ կներգրավվեն թե ադմինիստրատիվ և թե բուժական հարցերով:

«Այս պրոցեսում պետք է բացառվի կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով` լինի դա գործընկեր, երեխա, ծառայություն, փող կամ ապագայում ինչ-որ ակնկալիք։ Մենք իրավապահ մարմին չենք և իրավական գնահատական տալ չենք կարող, բայց մի բան հստակ է` ոչ մի բան չենք թաքցնելու, եթե իմանանք»,- եզրափակել է նա:

Այնուհետև տեղի է ունեցել քննարկում 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում զինապարտների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հետազոտման և փորձաքննության ընթացքի, գործընթացի ընթացքում ծագած խնդիրների և մի շարք այլ հարցերի շուրջ:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին