Կարևոր իրադարձություններ

Սա խայտառակություն է մեր դատական համակարգի համար. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

20 Հունիս, 2019 21:21
Սա խայտառակություն է մեր դատական համակարգի համար. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը այսօր անսպասելի որոշում էր կայացրել։ Առանց Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, Արմեն Դանիելյանը որոշում էր կայացրել հեռանալ խորհրդակցական սենյակ՝  բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։

Այս ամենից հետո  Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը անդրադառնալով կատարվածին՝ նշեց, որ  դատավոր Արմեն Դանիելյանի կողմից առանց Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու խորհրդակցական սենյակ հեռանալու անակնկալ որոշումը նպատակ էր հետապնդում խուսափել արդարադատության իրականացնելուց, հնաարվորություն չտալով ներկայացնել իրենցդիրքորոշումը: Պաշտպանը  որոշումը ակնհայտ կանխակալ, պլանավորված գործընթաց համարեց դատավորի կողմից։ Նա նաև հավելեց, որ պաշտպանական կողմը որևէ միտում չուներ ձգձգելու դատական նիստերը:

«Դատարանը մի կողմին լսել է, մյուս կողմին՝ ոչ. սա խայտառակություն է մեր դատական համակարգի համար»,–եզրափակեց  Խուդոյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին