Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Փաշինյանը ԳԴՀ դեսպանի հետ քննարկել է Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը

20 Հունիս, 2019 19:07
Վարչապետ Փաշինյանը ԳԴՀ դեսպանի հետ քննարկել է Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած արդյունավետ աշխատանքի և հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նաև դեսպանի ակտիվ գործունեության արդյունքում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ են հաղորդել տարբեր ոլորտներում փոխգործակցությանը:

Գործադիրի ղեկավարը կարևորել է Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը նաև մեր երկրում իրականացվող բարեփոխումներն առաջ մղելու, մասնավորապես եվրոպական չափանիշներին համապատասխան անկախ դատական համակարգ ստեղծելու գործում:

Մաթիաս Քիսլերը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար ու նշել, որ իր համար մեծ պատասխանատվություն էր իրականացնել առաքելությունը՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ու ընթացող փոփոխությունների ժամանակաշրջանում:

Դեսպանը շեշտել է, որ Հայաստանի հետ ավանդական լավ հարաբերությունները նոր ազդակ են ստացել երկրում ժողովրդավարության ամրապնդման գործընթացների արդյունքում: Մաթիաս Քիսլերն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել Հայաստանի գործընկերների հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով: Դեսպանի խոսքով՝ Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում մեծ է հետաքրքրությունը նաև գերմանական բիզնեսի կողմից, մասնավորապես, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին