Կարևոր իրադարձություններ

«Արթիկ» և «Հրազդան» ՔԿՀ–ներում հայտնաբերվել են դեղապատիճներ և սմարթ ժամացույց

20 Հունիս, 2019 18:23
«Արթիկ» և «Հրազդան» ՔԿՀ–ներում հայտնաբերվել են դեղապատիճներ և սմարթ ժամացույց

Հունիսի 20-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն առգրավել են դատապարտյալ Պ. Կ.-ի անվամբ քաղաքացի Ա. Վ.-ի կողմից բերված, գործարանային փաթեթավորում և որևէ գրառում չունեցող 13 հատ փոքր և 4 հատ մեծ, կապույտ դեղապատիճներ, որոնց ծագումը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

Բացի այդ, հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, խցերից մեկում իրականացված խուզարկությամբ անջատիչի հետևի թաքստոցից հայտնաբերել էին սմարթ ժամացույց և մեկ ականջակալ։

Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ 

 

Լրահոս

Դիտել ավելին