Կարևոր իրադարձություններ

«Մինչ օրս չեմ կարողանում մոռանալ». Պուտինն ուղիղ եթերի ժամանակ պատմել է՝ ինչից է ամաչում

20 Հունիս, 2019 18:13
«Մինչ օրս չեմ կարողանում մոռանալ». Պուտինն ուղիղ եթերի ժամանակ պատմել է՝ ինչից է ամաչում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին ուղիղ եթերի ձևաչափով պատասխանել է ՌԴ բնակիչներին հուզող հարցերին, որոնք առնչվել են ամենատարբեր թեմաների: 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, նախագահին հարց են հղել այն մասին, թե ինչի համար է երկրի ղեկավարն ամաչում:

Պուտինը պատմել է վաղուց տեղի ունեցած այցի մասին, որի ժամանակ իր դեմ ծնկի է իջել մի կին և խնդրանքով երկտող փոխանցել:

ՌԴ նախագահը կնոջը խոստացել է, որ անպայման կկարդա երկտողն ու այն փոխանցել է օգնականներին: Սակայն հետագայում պարզվել է, որ թղթի կտորը կորել է:

«Մինչ օրս ամաչում եմ և չեմ կարողանում մոռանալ»,-ասել է Պուտինը՝ հուզվելով այդ հուշերից:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին