Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

Զելենսկին տաղանդավոր մարդ է, ես հիշում եմ նրա ելույթները КВН-ի ժամանակ. Պուտին

20 Հունիս, 2019 17:20
Զելենսկին տաղանդավոր մարդ է, ես հիշում եմ նրա ելույթները КВН-ի ժամանակ. Պուտին

Վլադիմիր Պուտինի ասուլիսին հնչել են տարբեր բովանդակության հարցեր, այդ թվում` Ուկրաինայի հետ ունեցած հարաբերությունների մասին: Քաղաքացին Պուտինին հորդորել է առաջին քայլն անել՝ հաշվի առնելով Զելենսկու տարիքը և փորձառության պակասը:

«Զելենսկին տաղանդավոր մարդ է: Ես հիշում եմ նրա ելույթները КВН-ի ժամանակ: Այդ ամենը եղել է տաղանդավոր ու ծիծաղելի: Իսկ այն, ինչը մենք հիմա ենք տեսնում, ծիծաղելի չէ: Դա կատակերգություն չէ, դա ողբերգություն է:

Եվ եթե նա հայտնվել է այն տեղում, որտեղ հիմա է՝ դարձել է երկրի ղեկավար, պետք է բազում հարցեր լուծի: Մինչդեռ նա, որքան հիշում եմ, Փարիզում հայտարարել է, որ չի պատրաստվում խոսել չճանաչված երկրների ներկայացուցիչների հետ:

Այդ դեպքում ինչպե՞ս է լուծելու հարցերը: Ժամանակակից աշխարհում չկա այդպիսի օրինակ, որ այդօրինակ կոնֆլիկտը լուծվի առանց այդ կոնֆլիկտի կողմերի անմիջական բանակցության: Այնպես որ, ընդառաջ գնալու համար քայլեր ձեռնարկելն ամենահեշտն է: Այստեղ պետք է քաղաքական կամք Ուկրաինայի ղեկավարության կողմից»,- ասել է Պուտինը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին