Կարևոր իրադարձություններ

ԱԺ–ում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության փակ քվեարկությունը

20 Հունիս, 2019 17:20
ԱԺ–ում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության փակ քվեարկությունը

Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարակից նախասրահում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության փակ քվեարկությունը։

 ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ԲԴԽ անդամի ընտրության քվեարկությունն անցկացվելու է ժամը  17:10-ից 18:10-ն։ 

«Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին։

Նշենք նաև, որ ԱԺ-ն հաստատեց ժամը 18:00-ից 20:00-ն արտահերթ նիստ գումարելու մասին որոշումը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին