Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    520,5
    528,5

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

Թմրամոլները շենքի տանիքում կրակ էին վառել. նրանք բերման են ենթարկվել

20 Հունիս, 2019 17:00
Թմրամոլները շենքի տանիքում կրակ էին վառել. նրանք բերման են ենթարկվել

Հունիսի 19-ին, ժամը 19.35-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայի մի շենքի 12-րդ հարկում թմրամոլները կրակ են վառել և «ծակվում են»:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, արագ տեղ հասնելով, շենքի տանիքում նկատել են երեք երիտասարդի, որոնք ձեռքերից նետել են ինչ-որ իրեր և փորձել դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողներին հաջողվել է բռնել նրանցից երկուսին ու թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: 

Պարզվել է 35-ամյա և 46-ամյա տղամարդկանց ինքնությունը:
Բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի տանիքում հայտնաբերել է օգտագործված և չօգտագործված սրվակներ ու ներարկիչներ: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիկան փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին