Կարևոր իրադարձություններ

Ղրղզստանի խորհրդարանը կողմ է քվեարկել Ալմազբեկ Աթամբաևին անձեռնմխելիությունից զրկելու օգտին

20 Հունիս, 2019 16:25
Ղրղզստանի խորհրդարանը կողմ է քվեարկել Ալմազբեկ Աթամբաևին անձեռնմխելիությունից զրկելու օգտին

Ղրղզստանի խորհրդարանն այսօր հավանություն է տվել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին անձեռնմխելիությունից զրկելու մասին հատուկ պատգամավորական հանձնաժողովի որոշմանը, ինչը հնարավորություն է տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկել, հաղորդում է ТАСС գործակալությունը։

«Պատգամավորները հավանություն են տվել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին անձեռնմխելիությունից զրկելու մասին հատուկ հանձնաժողովի առաջարկին: Կողմ են քվեարկել ներկա գտնվող 100 պատգամավորներից 95-ը, 5-ը դեմ են քվեարկել»,- ասել է խորհրդարանի աշխատակիցներից մեկը:

Երկրի նախկին նախագահը կասկածվում է կոռուպցիայի, քրեական հեղինակություն համարվող Ազիզ Բատուկաևին ապօրինի բանտից ազատելու, հողատարածքների հետ կապված խարդախությունների, ապօրինի ճանապարհով տարածքներ ձեռք բերելու համար: 

 

Լրահոս

Դիտել ավելին