Կարևոր իրադարձություններ

«Վերջին տարիներին ՌԴ բնակիչների իրական եկամուտները կրճատվել են, այժմ սկսել են վերականգնվել». Պուտին

20 Հունիս, 2019 16:05
«Վերջին տարիներին ՌԴ բնակիչների իրական եկամուտները կրճատվել են, այժմ սկսել են վերականգնվել». Պուտին

Վերջին տարիներին բնակիչների իրական եկամուտները կրճատվել են, այժմ սկսել են աստիճանաբար վերականգնվել: Ինչպես նշում է tass.ru-ն, այդ մասին ամենամյա «Ուղիղ կապ»-ի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ Ռուսաստանում աշխատավարձերը բարձրանում են:

«Ուզում եմ, որ համացանցում կամ հեռուստացույցի դիմաց գտնվող մարդիկ ինձ վրա չբարկանան նման աշխատավարձեր չունենալու համար, դա բնական է, ես խոսում եմ միջին թվերի մասին»,- ասել է նախագահը՝ ընդգծելով, որ մեծ տարբերություն կա թե՛ ոլորտների, և թե՛ շրջանների առումով: 


Պուտինը հայտարարել է, որ իշխանությունների առաջնահերթություններից է թոշակառուներին նորմալ եկամուտով ապահովելը: 

 

Լրահոս

Դիտել ավելին