Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կալանավորման դեմ բողոքը. Hetq.am

20 Հունիս, 2019 16:03
Դատարանը մերժել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կալանավորման դեմ բողոքը. Hetq.am

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, մերժել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը: Այս մասին տեղեկացանք դատավորի աշխատակազմից:

Պողոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և առաջին ատյանի դատարանի որոշմամբ խափանման միջոց ընտրվել կալանավորումը, որի դեմ նրա պաշտպանը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան:

Պողոսյանն ապրիլի 19-ին հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ-ի Պետրոզավոդսկ քաղաքում: Ի սկզբանե նրա նկատմամբ ՌԴ-ում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, մինչև արտահանձնման գործընթացի կազմակերպումը, որն այժմ փոխվել է տնային կալանքով:

Պողոսյանի փաստաբան Միխաիլ Յամչիտսկին ասել էր, որ Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից, սակայն դատախազությունն այս մասով պաշտոնական տվյալներ չի հայտնում՝ նշելով միայն, որ արտահանձնման գործընթացը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին