Կարևոր իրադարձություններ

Մեր երկրի ներքին հարցերին վերաբերող որևէ տեղեկատվություն չի փոխանցվելու. Վանեցյան

20 Հունիս, 2019 15:35
Մեր երկրի ներքին հարցերին վերաբերող որևէ տեղեկատվություն չի փոխանցվելու. Վանեցյան

Ազգային ժողովն այսօր քննարկեց Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը, որը ԱԺ-ում ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը նշեց, որ համաձայնագրի հիմնական նպատակներն են ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեությունների հակազդեցությունը, փոխադարձ աջակցությունը, համագործակցությունը, փորձի փոխանակում, կադրերի պատրաստում.«Կան համապատասխան պետական կառույցներ, որոնք որոշելու են՝ արդյոք նպատակահարմա՞ր է, որ տեղեկատվությունը փոխանցվի երկրորդ կամ երրորդ երկրին, թե՞ ոչ։ Նույն տրամաբանությամբ որոշվելու է նաև ՀԱՊԿ անդամ երկրների միջև։ Այս համաձայնագրում կան պայմաններ, չափորոշիչներ, որը պետությունը հաշվի է առնելու և բացառվում է, որ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը։ Սա փակ համակարգ է, որը վերաբերում է միայն ՀԱՊԿ-ին, մեր երկրի ներքին հարցերին վերաբերող որևէ տեղեկատվություն չի փոխանցվելու»,-հայտարարեց Վանեցյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին