Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522
    530

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

«Ադեկվատ դիսկուրս»․ կոնֆերանս է հրավիրվել

20 Հունիս, 2019 15:13
«Ադեկվատ դիսկուրս»․ կոնֆերանս է հրավիրվել

2019թ. հունիսի 20-ին տեղի կունենա «ԱդեկվաԴ» ՀԿ նախաձեռնած «Ադեկվատ դիսկուրս» կոնֆերանսը, որի ընթացքում հրավիրված փորձագետներն ու քաղաքական գործիչները կխոսեն Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։

Երեք սեկցիաներով անցկացվող պանելային քննարկումները նվիրված կլինեն Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, արտաքին և անվտանգային խնդիրներին, ինչպես նաև մեր երկրում սկիզբ առած դատաիրավական համակարգի վերափոխումներին։ Պանելային քննարկման մասնակիցների զեկույցներին կհետևի կարծիքների փոխանակում հրավիրված մասնագետների և դահլիճում ներկա այլ մասնակիցների հետ։

Պանելային քննարկումները կընդմիջվեն սուրճի հյուրասիրությամբ, որի ընթացքում՝ ոչ ֆորմալ միջավայրում, կշարունակվեն կոնֆերանսի առաջ քաշած խնդիրների քննարկումն ու լուծումների որոնումը։

«Ադեկվատ դիսկուրս»-ը տեղի կունենա Երևանի DoubleTree by Hilton հյուրանոցի Milano Hall սրահում։ Մասնակիցների գրանցումը՝ 09։30-ին, կոնֆերանսի սկիզբը՝ 10։00-ին։

Միջոցառումը բաց է լրատվամիջոցների և ցանկացողների համար։

«Ադեկվատ դիսկուրս»-ի ծրագրի, մասնակիցների և զեկույցների թեմաների մասին տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի համացանցում։

«ԱդեկվաԴ» ՀԿ

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին