Կարևոր իրադարձություններ

Տ. Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի իրականացման համար Սիմֆոնիկ նվագախմբին 50 մլն դրամ կհատկացվի

20 Հունիս, 2019 14:48
Տ. Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի իրականացման համար Սիմֆոնիկ նվագախմբին 50 մլն դրամ կհատկացվի

Կառավարությունն այսօր ընդունեց Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի իրականացման նպատակով «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես դրամաշնորհ տրամադրելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում 50 միլիոն դրամ հատկացնելու նախագիծը` ՀՀ 2019-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Նախագիծը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, որը նշեց, որ սեպտեմբերի առաջին կեսին կայանալիք միջազգային փառատոնին մասնակցելու են այն մենակատարները և երաժիշտները, որոնք դրսում ներկայացնելու են Մանսուրյանի արվեստը և մասնակցելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Նա տեղեկացրեց, որ համերգները տեղի են ունենալու Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում։

«Արդեն կազմակերպչական աշխատանքները բավականին պատշաճ մակարդակով տարվում են, կարծում եմ, որ մեր մշակութային այս տարվա կյանքի բաղկացուցիչ մասն է լինելու և երաժշտասեր քաղաքացիներն, անպայման, ակտիվ մասնակցություն կունենան»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին