Կարևոր իրադարձություններ

Ուզբեկստանում և Չեռնոգորիայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

20 Հունիս, 2019 14:03
Ուզբեկստանում և Չեռնոգորիայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

Լուսանկարում ձախից Արամ Գրիգորյանն է, աջից՝ Աշոտ Հովակիմյանը։

Նախագահի հրամանագրով՝ Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, իսկ մեկ այլ հրամանագրով՝ Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արամ Գրիգորյանին նշանակել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,-ասված է հրամանագրում: 

Մյուս հրամանագրում էլ նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին