Կարևոր իրադարձություններ

Ողբերգական վթար Մխչյանում. Opel-ում հայտնաբերվել է 2 դի. Վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է. Shamshyan.com

20 Հունիս, 2019 10:41
Ողբերգական վթար Մխչյանում. Opel-ում հայտնաբերվել է 2 դի. Վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է. Shamshyan.com

Արարատի մարզում այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03։55-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի կամրջի հարեւանությամբ, առջեւի հատվածում ամբողջովին վնասված Opel մակնիշի ավտոմեքենա կա, որի մեջ 2 դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչ փրկարարների ժամանումը, Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության խումբը Opel մակնիշի 35 MF 772 համարանիշի ավտոմեքենայի վարորդին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելիմարդու մահ) հատկանիշներով քրգործ է հարուցվել:

Փրկարարներն ավտոմեքենայի միջից հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել 31-ամյա Արթուր Փեթակչյանի եւ 34-ամյա Վահագն Եգորյանի դիերը։ Վարորդը Մասիս քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Արսեն Կիզողյանն է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ամբողջական տվյալները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենայով բախվել է ինչ-որ բեռնատարի, որից հետո բեռնատարի վարորդը դեպքի վայրից հեռացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ պարզելու, թե ինչ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի է բախվել Opel-ը՝ ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու համար։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրը հայտնում է նաեւ, որ ավտոմեքենան, հավանաբար, օգտագործվում էր որպես տաքսի, քանի որ նրա մեջ հայտնաբերվել է տաքսու տարբերանշան։

 

Լրահոս

Դիտել ավելին