Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին կոռուպցիայի գործով դատարանի առաջ կկանգնի

20 Հունիս, 2019 10:20
Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին կոռուպցիայի գործով դատարանի առաջ կկանգնի

Փարիզի Վճռաբեկ դատարանը մերժել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ կոռուպցիայի վերաբերյալ գործը դատարան չհանձնելու միջնորդությունը, գրում է Le Figaro-ն:

Հաղորդվում է, որ Սարկոզին դեմ էր հանդես եկել գործը, որում իրեն մեղադրում են կաշառքի միջոցով հետաքննության վրա ազդելու համար, դատարան հանձնելուն:

Սարկոզիի միջնորդությունից բացի դատարանը մերժել է նաև նախկին նախագահի փաստաբանի և Վճռաբեկ դատարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի միջնորդությունները, որոնք գործի դերակատարներից են: Նշվում է նաև, որ այս միջնորդությունը Սարկոզիի՝ կոռուպցիայի գործով դատավարությունից խուսափելու վերջին հնարավորությունն էր:

Սարկոզին կասկածվում է 2014թ.-ի սկզբին 2007թ.-ին L'Oreal կոսմետիկ ընկերության ղեկավար Լիլիան Բետանկուրից իր նախագահական քարոզարշավի համար ապօրինաբար ֆինանսավորում ստանալու մասին գործի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանի նախկին պաշտոնյա Ժիլբերտ Ազիբերից իր փաստաբանի միջոցով գաղտնի տեղեկություններ ստանալու փորձի համար:

Հետաքննության վարկածով՝ Սարկոզին իր փաստաբանի հետ զրույցում հասկացնել է տվել, որ պատրաստ է Ազիբերին Մոնակոյում բարձր պաշտոնի տեղավորել:

 

Լրահոս

Դիտել ավելին