Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի Հանրապետություն». Առողջապահության նախարարը կտրուկ է քաղաքացիների առողջությանը վերաբերող հարցերում

20 Հունիս, 2019 09:59
«Հայաստանի Հանրապետություն». Առողջապահության նախարարը կտրուկ է քաղաքացիների առողջությանը վերաբերող հարցերում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ոլորտում լուծելիք խնդիրներից առաջնային է համարում երեքը: «Մեր հիմնական երեք ուղղություններն են կանխարգելիչ բժշկության զարգացումը, առողջության ապահովագրության ներդրումը եւ քաղցկեղի վերահսկման ծրագրի իրագործումը: Ինչ վերաբերում է նորություններին եւ բարեփոխումներին, ապա ուզում եմ առանձնացնել սուր իշեմիկ կաթվածի ծրագիրը, որի շնորհիվ արդեն իսկ փրկվել է շուրջ 150 կյանք, սանիտարական ավիացիայի ուղղաթիռի ներդրումը, որն արդեն իսկ փրկել է 27 կյանք, ինչպես նաեւ ծխախոտի դեմ պայքարին ուղղված մեր քայլերը»,- թերթին տված հարցազրույցում ասել է առողջապահության նախարարը:

Անդրադառնալով իր երբեմն կտրուկ գործելաոճին՝ նա ասել է. «Ես հաճախ պարտադրված դիվանագիտության զոհ չեմ գնում եւ հարցերը կտրուկ եմ դնում, հատկապես, երբ դա վերաբերում է մեր քաղաքացիների առողջությանը, քանի որ ցանկացած փրկված կյանք ինձ համար շատ կարեւոր է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին