Պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանը մահացել է հրամանատարի տեղակալի՝ խմիչքի ազդեցության տակ կրակոցներ արձակելու հետեւանքով։ Այսպիսինն է նախաքննական մարմնի նախնական գնահատականը պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքներին, որի դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։
Գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ դիրքի կացարանի զինաբուրգից վերցրել է ինքնաձիգ և դիրքի խոհանոցի հարակից տարածքում կրակոցներ արձակել օդ։ Ընդ որում՝ նույնը կրկնել է մի քանի անգամ։
Ավելի ուշ՝ արդեն ժամը 22:50-ի սահմաններում, կապիտանը կրկին զինաբուրգից վերցրել է նույն դիրքում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող, ենթասպա Հ.Դարբինյանին ամրակցված ինքնաձիգը և խոհանոցի հարակից տարածքում լիցքավորելով այն` շարունակել անկանոն կրակոցների արձակումը։ Այս անգամ սակայն այդ գնդակներից մեկը դիպել է պայմանագրային զինծառայող Մելքոնյանին՝ որովայնի շրջանում պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։