Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում մշակել են տղամարդկանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու նախագիծ

19 Հունիս, 2019 23:34
Գերմանիայում մշակել են տղամարդկանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու նախագիծ

Բավարիայի եւ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի իշխանությունները ծրագիր են մշակել, որի նպատակն է տղամարդկանց պաշտպանել ընտանեկան բռնությունից: 

Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Բավարիայի ընտանեկան եւ սոցիալական հարցերի նախարար Քերսթին Շրայերը եւ Վեստֆալիայից նրա գործընկերուհի Ինա Շարենբախը նշել են, որ գերմանացի տղամարդիկ եւս ընտանեկան բռնության են ենթարկվում, բայց մինչ օրս որեւէ օգնություն կամ աջակցություն չեն ստացել:

Նրանք մանրամասնել են, որ այս ծրագրի համաձայն, սկզբում կտարամդրվեն առցանց խորհրդատվություններ, այնուհետեւ կստեղծվեն բռնության զոհերի համար ապաստաններ եւ խորհրդատվական կենտրոններ:

Ըստ իրավապահ մարմինների տվյալների, 2018 թվականին ընտանեկան բռնության զոհ են դարձել գերմանացի տղամարդկանց 17.9%-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին