Կարևոր իրադարձություններ

Վահե Գրիգորանի երդման արարողությունը տեղի կունենա վաղը, իսկ ավելի ուշ կփակի Ֆեյսբուքի էջը

19 Հունիս, 2019 23:13
Հեղինակ՝ Վահե Գրիգորյան
Վահե Գրիգորանի երդման արարողությունը տեղի կունենա վաղը, իսկ ավելի ուշ կփակի Ֆեյսբուքի էջը

Փաստաբան Վահե Գրիգորյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ,

շնորհակալ եմ ձեր շնորհավորանքների եւ մաղթանքների համար Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընտրվելուս կապակցությամբ:

Ես դեռ չեմ ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, քանի որ իմ վարույթում եւ միջազգային ատյաններում գտնվող տասնյակ գործերով եւ վարույթներով վստահորդներիս ներկայացուցչության լիազորություններս 18.06.2019 թ.-ի դրությամբ դադարեցված համարելու մասին պաշտոնական տեղեկացումներն ուղարկելու համար ժամկետ էր անհրաժեշտ:

Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնը ստանձնում է համապատասխան երդմամբ, որի արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ 20.06.2019 թ.-ի օրվա 2-րդ կեսին, Ազգային ժողովի նիստում, որին նախորդելու է իմ երդման հակիրճ ուղերձը:

Երդմամբ անմիջապես ստանձնելու եմ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը եւ ձեռնամուխ եմ լինելու սահմանադրական լիազորությունների/պարտականությունների կատարմանը, եւ այդ պահից իմ շփումը հանրության հետ լինելու է պաշտոնական կարգավիճակում՝ սրանով պայմանավորված բոլոր սահմանափակումներով:

Մինչ այդ եւ առժամանակ կպահպանեմ իմ այս էջը, սակայն հրապարակային շփման համար բարձր դատարանի դատավորի արտահայտվելու ազատության շրջանակներում այլ ընդունելի միջոցի վրա կանգ առնելիս կփակեմ կամ կսահմանափակեմ այս էջը՝ նախօրոք տեղեկացնելով դրա մասին»:

Հայաստանի ազգային ժողովը Սահմանադրական դատարանի պաշտոնում Վահե Գրիգորյանին ընտրել էր երեկ՝ հունիսի 18-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին