Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը բավարար է համարում իր աշխատանքային փորձը արդարադատության ոլորտում:ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Բադասյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն իսկ նախանշվել են դատական համակարգի բարեփոխումների ուղղությունները:
«Ավելի փոքր տարիքում նաև մասնավոր ոլորտում եմ հաջողություններ ունեցել, մասնավորապես՝ առաջատար փաստաբանական գրասենյակներից մեկում եղել եմ բաժնետեր-գործընկեր ընդամենը մեկ տարվա գործունեությունից հետո:
Անդրադառնալով նրան, թե ինչ տեսակետ ունի դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի մասին՝ Բադասյանը նշեց, որ վարչապետը սպառիչ պարզաբանել է, թե ինչ նպատակ էր հետապնդում ակցիան։ «Կարծում եմ, որ դա դատարանների նկատմամբ ճնշում գործադրելու գործիք չէր»,- հավելեց նա:
«Արդյո՞ք վեթթինգը միակ ճանապարհն էր դատական համակարգը բարեփոխելու և չկա այլ գործիքակազմ, որով հնարավոր է դա անել»,- հարցին նորանշանակ նախարարը պատասխանեց. «Անկախ դատական համակարգ ունենալու համար դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է»: