Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք եզդի զինվորներից պահանջել են իրենց կրծքին խաչ կրել. Դավիթ Տոնոյանը տվյալներ է խնդրել

19 Հունիս, 2019 19:53
Արդյո՞ք եզդի զինվորներից պահանջել են իրենց կրծքին խաչ կրել. Դավիթ Տոնոյանը տվյալներ է խնդրել

Հայ երիտասարդների հետ հայոց բանակում ծառայում են նաեւ եզդի երիտասարդները։ Արդյոք նախարարի հրաման կա՞, որ բոլոր զինվորները իրենց կրծքին պետք է խաչ կրեն։ Նման հարց այսօր կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Պատգամավորն օրինակ բերեց, երբ զորամասերից մեկում սպաներից մեկն ամբողջ զորքի առջեւ բարձրաձայնում է՝ շարքում կանգնելու իրավուն չունի կանգնել այն զինվորը, որը խաչ չի կրում։ Բաքոյանն ընդգծեց, որ եզդիները խաչապաշտ չեն, բայց հայոց բանակում անցնում են ծառայության, ինքն այս բողոքները եզդի զինծառայողներից է ստացել։

Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ խաչերը եղել են Վեհափառի նվիրատվությունը, եւ ուղղակի է սահմանվել՝ հայ քրիստոնյա զինվորներն ինչպես, որտեղ պետք է կրեն այդ խաչերը․

«Եթե այլեւայլություններ են եղել մեր եզդի զինծառայողների նկատմամբ, խնդրում եմ տվյալները փոխանցել»,-ասաց նախարարը՝ նշելով, որ դա ուղղակի անգրագետ մոտեցում է եղել, իրենք հետեւողական կլինեն։
 

Լրահոս

Դիտել ավելին