Կարևոր իրադարձություններ

Մարզերում գծատերեր են եղել, ովքեր, իշխանության մաս լինելով, հաճախ գործել են անգամ մինուսով․ Ս․ Պապիկյան

19 Հունիս, 2019 19:17
Մարզերում գծատերեր են եղել, ովքեր, իշխանության մաս լինելով, հաճախ գործել են անգամ մինուսով․ Ս․ Պապիկյան

«Տրանսպորտի ոլորտում խնդիրներն օր օրի շատանում են, և կառավարության մոտեցումը մինչև հիմա անհասկանալի է»,- կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանը։

 «Այնքան է խորացել խնդիրը, որ տրանսպորտային ընկերությունները, որ նաև սպասարկող են, լուրջ խնդիրների առաջ են կանգնել»,-ասաց նա և նշեց, որ միասնական ցանց ունենալու մոտեցումը, չի կարծում, որ կարող է ոլորտը կանոնակարգել։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ով համաձայնեց, որ իրավացի է և խնդիրը ՀՀ-ում շատ վատ ավանդույթներ ունի։ «Սկսած նրանից, որ տարբեր մարզերում կան կամ եղել են գծատերերի մենաշնորհներ, որոշ դեպքերում էլ այդ գծատերերը պարտավորություններից ելնելով, որ մաս են կազմել իշխանությանը, հաճախ գործել են՝ աշխատելով անգամ մինուսով։ Սա խնդիր է, որ լայն քննարկման կարիք ունի և պետք է ներգրավել նաև մտահոգ պատգամավորների ներուժը, ինչպես նաև սպասարկող ընկերությունների»,-ասաց նա։

Պապիկյանը նշեց, որ օրերս ոլորտային փոխնախարար է նշանակել, ով արդեն իսկ ձեռնամուխ է եղել տեսլականը ներկայացնելուն, նաև ասաց, որ համագործակցել են Տրանսպորտի և կապի նախարարության շրջանի տարբեր միջազգային կառույցների հետ, բավական գործ նախարար Արշակյանն արել է, և համադրելով նորով պետք է հասկանան, թե  ինչպես կարելի է խնդիրը լուծել։

Նախարարը նաև նշեց, որ իր կարծիքը համահունչ է նախկին նախարարի հետ, որ լինի միասնական ցանց, բայց, իհարկե, այն տարբերվում է այսօրվա ունեցածից։

 

Լրահոս

Դիտել ավելին