Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու համար աշխատանքներ է կատարում տարբեր ուղղություններով

19 Հունիս, 2019 18:40
Կառավարությունը Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու համար աշխատանքներ է կատարում տարբեր ուղղություններով

ՀՀ կառավարությունը զբոսաշրջիկների հարմարավետությունն ապահովելու, ոլորտը զարգացնելու նպատակով աշխատում է տարբեր՝ այդ թվում վարկային միջոցներով ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանի հարցին:

Հրանտ Մադաթյանը նշեց, որ զբոսաշրջությունը հայտարարված է երկրի զարգացման գերակա ուղղություններից մեկը: «2018-ին Հայաստան այցելել է 1.7 մլն զբոսաշրջիկ, մինչդեռ հարևան Վրաստան՝ 8 մլնից ավելի, որից 1.3 մլնը՝ Հայաստանից: Կառավարությունը 2019-ին ի՞նչ միջոցներ է ձեռնարկել իրավիճակը փոխելու համար»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Վարչապետը հիշեցրեց, որ նախորդ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է ավելի քան 10 տոկոսով: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով աճել է 5.3 տոկոսով՝ ընդ որում, երբ դեռ զբոսաշրջային սեզոնի պիկը չէ: Նա հիմքեր է տեսնում մտածելու, որ ընթացիկ շրջանում զբոսաշրջությունը շատ մեծ ծավալներ կունենա:

«Զբոսաշրջության զարգացման ամենակարևոր նախապայմանը երկրի դրական իմիջն է: Ես կարծում եմ, որ այս առումով այս կառավարությունը շատ բան արդեն արել է: Երկրորդ պայմանը ենթակառուցվածքները, ճանապարհներն են. մենք այս ընթացքում զբոսաշրջիկների հարմարավետությունն ապահովելու համար ծրագրեր ենք իրականացնում, նաև կա 60 մլն դոլարի վարկային ծրագիր՝ Զբոսաշրջության կոմիտեի,  որը ենթակառուցվածքների զարգացմանն է վերաբերում»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ շատ լուրջ զբաղվում են նաև ավտոգազալցակայաններում զուգարանների նորոգման հետ կապված օրենսդրական պարտավորությունները նորմալ վիճակի բերելու համար, աշխատում են տնտեսավարողների հետ: Փոքր ու միջին բիզնեսի էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ անում են քայլեր, և առաջիկայում նույնպես քայլեր են ձեռնարկվելու, կլինեն Հայաստանը որպես զբոսաշրջության հնարավոր ուղղություն գովազդող ակցիաներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին