Կարևոր իրադարձություններ

Պատերազմի սպառնալիքով որևէ մեկը մեզ չի կարող վախեցնել. Նիկոլ Փաշինյան

19 Հունիս, 2019 18:34
Պատերազմի սպառնալիքով որևէ մեկը մեզ չի կարող վախեցնել. Նիկոլ Փաշինյան

Անկեղծ ասած՝ ես ինձ չեմ հիշում Ղարաբաղի հարցի կարգավորման լավատեսական տրամադրություն հաղորդելիս, որովհետև ընդհակառակը՝ միշտ ասել եմ, որ պատերազմն ավարտված չէ, և այն ցանկացած պահի կարող է բռնկվել, այսօր՝ ԱԺ-կառավարություն  հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը պարզապես ցանկանում է փորձ անել Ղարաբաղի հարցի կարգավորումը դուրս բերել կառուցողական, բանակցային հունից։ Այս գործիքն Ադրբեջանը երկար ժամանակ կիրառում է, Հայաստանը, ԶՈՒ պատրաստականության մակարդակը բարձրացնելով, պետք է դիմակայի։ Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը մեզ չի կարող վախեցնել», - ասաց նա։

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գործադիրի ղեկավարը գնահատում հայկական կողմի դիվանագիտական ջանքերը, արդյոք այս դաշտում արվում է առավելագույնը։

Վարչապետն ի պատասխան նկատեց, որ Հայաստանը շարունակում է դիվանագիտական ջանքերը։

«Մեր դիվանագիտական ջանքերը որոշ ուղղություններով եղել են շատ արդյունավետ։ Կարծում  եմ՝ մեր դիվանագիտությունը սկսում է ավելի ու ավելի արդյունավետ լինել», - ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին