Կարևոր իրադարձություններ

Երանի կտայի, որ իմ որդին խփվեր Ղարաբաղում, ոչ թե՝ Հայաստանի կենտրոնում. Վաչագան Ֆարմանյան

19 Հունիս, 2019 17:00
Երանի կտայի, որ իմ որդին խփվեր Ղարաբաղում, ոչ թե՝ Հայաստանի կենտրոնում. Վաչագան Ֆարմանյան

Այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքի քննության ընթացքում դատարանում ելույթ ունեցավ նաեւ Մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

«Ես երանի կտայի, որ իմ որդին խփեր Ղարաբաղի սահմանում, ոչ թե՝ Հայաստանի կենտրոնում, ո՞վ էր իրավունք տվել նրանց, որ իմ որդու կյանքը խլեին, իրե՞նք էին պահել մեծացրել: Իմ փոքր որդին Ղարաբաղում սահման էր պահում, երբ որ եղբորը սպանեցին եւ նա եկավ, մի շաբաթում հնարավորություն կար նրան ետ չուղարկելու, բայց ես ասացի՝ տղա ջան, գնա եւ ծառայի: Ո՞վ է պատասխան տալու 10 զոհերի համար, մեկն ու մեկը պե՞տք է պատասխան տա: Այդ ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարը եւ Հանրապետության նախագահը եղել է Ռոբերտ Քոչարյանը, գոնե մեկ անգամ սթից գոնե հայտարարություն աներ՝ ուղղված զոհերի ծնողներին... անպատիժ չեն մնալու»,- իր ելույթը եզրափակեց Վաչագան Ֆարմանյանը՝ միանալով Սեդա Սաֆարյանի եւ դատախազների ներկայացրած բողոքներին:

Հիշեցնենք, որ այսօր դատարան էին եկել Մարտի 1-ի զոհերի հարազատներից մի քանիսը, ովքեր դատարանում հանդես եկան հայտարարություններով:
 

Լրահոս

Դիտել ավելին