Կարևոր իրադարձություններ

«Սևան» ՔԿՀ–ի դիտաշտարակների միջանկյալ տարածքում հայտնաբերվել է փաթեթ՝ դեղահաբերով և ներարկիչներով

19 Հունիս, 2019 15:37
«Սևան» ՔԿՀ–ի դիտաշտարակների միջանկյալ տարածքում հայտնաբերվել է փաթեթ՝ դեղահաբերով և ներարկիչներով

Հունիսի 19-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դիտաշտարակների միջանկյալ տարածքի զննությամբ հայտնաբերել են փաթեթ, որում եղել են 4.2 գր ընդհանուր քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, 1,1 գր ընդհանուր քաշով  սև,  կոշտ զանգվածներ, 0.4 գր ընդհանուր քաշով դեղնավուն զանգված, «PGN 300» գրառմամբ 7 դեղապատիճ, «B 8» գրառմամբ 1,5 դեղահաբ և ներարկիչի 4 ասեղ: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին